32192 դիտում
09:42 28-07-2020
Օդում պարտվածը. Ադրբեջանի 800 հազար դոլարանոց ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքն այն էր, որ Ադրբեջանը հասկացավ՝ ինքը կորցրել է նաև ռազմական գերիշխանությունը օդում:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված ԱԹՍ-ները ինչ-որ առումով անակնկալ էին հայկական կողմի համար, և դրանց դեմ արդյունավետ հակամիջոցներ չկային: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները այնքան արագ են հայտնաբերում թշնամու ԱԹՍ-ները, որ եթե դրանք անգամ հասնում են իրենց նշանակետին, միևնույն է, հայկական կողմը կարողանում է խուսափել մարդկային կորուստներից:
Ըստ մեր աղբյուրի՝ շատ դեպքերում 800 հազար դոլար արժեցող հարվածային ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
29312 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
1057 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1678 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»