211652_close_icon
views-count92506 դիտում article-date 16:15 27-07-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտն այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները մարել են թիվ 47 տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդու դի։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ 66-ամյա Մ. Պ-ն էր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պ-ն իր տան չոր խոտը վառելիս է եղել, և այն տարածվել է հարևանի տարածք, ու փորձել է մարել նաև այդ կրակը, սակայն ծխախեղդ է եղել, իսկ մարմնի որոշ հատվածներ էլ այրվել են։ Փաստի առթիվ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր