211652_close_icon
views-count9467 դիտում article-date 19:15 26-07-2020

Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված «BMW X5-ի հայերը» տեսաուղերձ են տարածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը նկարահանել են օրերս Մոսկվայում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքին մասնակցած հայերից երկուսը: Տղամարդիկ նշում են, որ «BMW X5-ի հայերն են»: Նրանք հավաստիացրել են, որ իրենք ողջ և առողջ են, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/26/armenians/3354456?fbclid=IwAR2kI-SFj6XpNAZ9SgytxOnRI2zoEdo5yUOyv4DAIh2v5uDa3JOe7IFy-vc]Tert.am[/url]-ը: «Եկեք այսպես պայմանավորվենք. եղեք ավելի զսպված, խելացի և ողջախոհ: Մի տրվեք սանդրանքներին, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ելնելով իրավիճակից՝ մենք շատ եզրակացություններ ենք արել: Այսպես ասենք՝ մենք իրավիճակն ընդունել ենք այնքանով, որքանով այն մեզ հասել է: Մնացածն արդեն անկարևոր է: Մենք պաշտպանել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր: Շնորհակալ ենք ջերմ խոսքերի և մեր նկատմամբ վերաբերմունքի համար»,-ասել է կադրում երևացող տղամարդկանցից մեկը: Հիշեցնենք, որ Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել խուլիգանության վերաբերյալ քրեական գործի՝ ծագումով ադրբեջանցի երեք մասնակցի վերաբերյալ. դա կապված է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետ: «Դատարանը Վալիևի, Համիդովի և Զահիդովի նկատմամբ երկու ամսով կալանավորելու վճիռ է կայացրել»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր