211652_close_icon
views-count2585 դիտում article-date 13:34 25-07-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 25-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 10 նոր դեպք հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ և ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4521 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված ևմինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր