211652_close_icon
views-count4079 դիտում article-date 23:51 24-07-2020

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Յուրի Դմիտրիևին

Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը հայտարարություն է տարածել «Մեմորիալ» ընկերության կարելիական մասնաճյուղի ղակավար, պատմաբան Յուրի Դմիտրիևի դատավճռի վերաբերյալ։ Ինչպես նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության կառույցի պաշտոնական պորտալում տեղադրված [url=https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/83366/russia-spokesperson-statement-sentencing-yuri-dmitriev_en]փաստաթղթում[/url]՝ «Դիմիտրիևի վերաբերյալ գործը Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալությունների և իրավապաշտպաններին վարկաբեկելու դեպքերի աճող շղթայի հերթական օղակն է»: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B5%D1%81-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8E-%D0%BD%D0%B5%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B5%D0%B4%D0%BB%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D1%8E%D1%80%D0%B8%D1%8F-%D0%B4%D0%BC%D0%B8%D1%82%D1%80%D0%B8%D0%B5%D0%B2%D0%B0/a-54308783]Deutsche Welle[/url]-ն։ Եվրոպացի դիվանագետները կարծում են, որ Դմիտրիևի դեմ առաջադրված մեղադրանքը կապված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրա գործունեության , քաղաքական բռնաճնշումների ուսումնասիրության և ահաբեկչության զոհերի զանգվածային գերեզմանների հայտնաբերման հետ: «Դատավճիռը կարող է ավելի կրճատել քաղաքացիական հասարակության գործունեության և անկախ կարծիքի արտահայտման տարածքն այդ երկրում»,- նախազգուշացնում է ԵՄ-ն: Բրյուսելը կոչ է արել Մոսկվային «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակել Յուրի Դմիտրիևին՝ «հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում»:

Նմանատիպ նյութեր