87370 դիտում
16:29 28-06-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ճիվաղը կամ ճիվաղները թալանել են որակյալ ասֆալտապատման աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարական ընկերության կարևոր տեխնիկաները . վնասը կազմում է 28 հազար եվրո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կոտրել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Vogele 1800-3 SUper մակնիշի ասֆալտ փռող ավտոմեքենաների կառավարման համակարգիչները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ նշված ավտոմեքենաները տևական ժամանակ է «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն ներ է մուծել Հայաստան, ինչի շնորհիվ ՍՊԸ-ի աշխատակիցները հանրապետությունում կատարում են եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր ու որակյալ ասֆալտապատում, քանի որ ասֆալտապատումը կատարվում է համակարգչի միջոցով ու մարդկային գործոնը չի կարող կեղծել ու ճանապարհը ունենում է որակյալ ասֆալտապատում:
Դժբախտաբար, ինչ-որ սրիկաներ կոտրել են 2 ավտոմեքենաների կողային պատուհանները ու գողացել են 28 հազար եվրո արժողությամբ համակարգիչները ու հիմա դրա արդյունքում ասֆալտապատման աշխատանքները նշված հատվածում դադարեցվել են:
Անգամ վաղ առավոտյան ՍՊԸ-ի աշխատակիցները 4 КамАЗ ասֆալտ են բերել, որպեսզի շարունակեն աշխատանքը, սակայն, ցավոք, պարզվել է, որ գողացել են կարևոր համակարգիչները:
Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն արձանագրել են գողության փաստը ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար:
Փաստի առթիվ ոստիկանությոան Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ու մինչ ոստիկանությունը կփորձի բացահայտել ու հայտնաբերել ճիվաղներին ու գողունը, «Ա․Ա․Բ Պրոեկտ» ընկերությունը փորձում է հասկանալ, թե ինչպես սկսեն աշխատանքները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ընկերությունը կատարում է որակյալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, որում օգտագործվել են եվրոպական չափանիշներին համապատասխան տեխնիկաներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)