3322 դիտում
22:40 19-07-2020
Էդուարդ Շարմազանով. Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը:
Մեր բանակը,հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը,ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին:
Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական դերակատարների միջև անջրպետը: Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին:
Խոսեմ փաստերով.պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից «պոկել» Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական , այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Հիմնարար սկզբունքները ներառող միակ հայտարարությունը ընդդիմադիր ՀՀԿ -ի ջանքերով արել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:
«Անատամ » էր նաև «դուխով» վարչապետի ելույթը Մինսկում: Ի՞նչ կարիք կար առհասարակ խոսել «միակողմանի զիջումների » մասին թեկուզ դրան պատրաստ չլինելու կոնտեքստում:
Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ, ինչը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել էր նախորդ իշխանության կողմից:
Բայց իշխանության բացթողումները չեն սահմանափակվում քաղաքական անմեղսունակությամբ: Նրանց սպասարկող մի շարք գործիչներ ,անտեսելով Թուրքիայի հակահայկական հայտարարությունները, սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ` որի զորքերը պաշտպանում են հայ-թուրքական պետական սահմանը: Եվ այս իրավիճակում քաղաքական իշխանության «դուխով»լռությունը չի բխում մեր հանրապետության պետական շահերից:
Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
18:45 14-09-2022
Նոր հիշեցի՞ր, որ Ադրբեջանն ագրեսոր է. հերիք է և՛ նալին խփես, և՛ մեխին. Շարմազանով
3229 դիտում
18:53 03-09-2016
ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի. Կարեն Միրզոյան
771 դիտում
19:27 09-06-2015
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
631 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից