ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի. Կարեն Միրզոյան
Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։