211652_close_icon
views-count126503 դիտում article-date 20:43 19-07-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-Benz G-450-ն ու Opel-ը. Mercedes-ը գլխիվայր շրջվել է, վիրավորների մեջ է Վայոց ձորի նախկին մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Կապանի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը: Կապանի հիվանդանոցի բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նրա առողջական վիճակը՝ ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ Mercedes-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ Mersedec-ի՝ մեջ բացի նախկին մարզպետից ու մեկ այլ կնոջից, եղել են ևս 2 հոգի, որոնցից մեկը՝ երիտասարդ տղա: Ոստիկանությունն այդ տեղեկությունները պարզում է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր