211652_close_icon
views-count23599 դիտում article-date 17:50 10-08-2023

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Opel-ը, Mercedes-ը և ВАЗ 2104-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 04-ը գլխիավայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մամրե Ս.-ն, նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 77-ամյա Ավագ Հ.-ն և ևս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր