Թուրքերը ցեղասպանության կենթարկեն քրդերին. Շերն իր հետևորդներին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին:
«Ներեցեք, բայց ես 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի: Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: