73871 դիտում
11:08 06-03-2020
Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում Արմավիրի մարզում Ռուսաստանում հայտնի գործարարի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալը ՀՀ սահմանն անցնելիս բռնվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են նույն օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում 36-ամյա Հ. Հարությունյանի Jeep մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած, վերջինիս հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների և քննիչների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալ, նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ալավերդյանը ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում նա ձերբակալվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/05/1149071/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 5-ին հրազենի գործադրմամբ մահափորձ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը:
ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորոթյամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէր բացատրություն տալու:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել էր Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա էին եղել կրակոցի մի քանի հետքեր: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել էին ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանն ու Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ս. Մարտիրոսյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)