2630 դիտում
17:35 17-07-2020
Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով. Հնդկաստանի ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավայը հայտարարություն է արել․
«Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:
Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Նմանատիպ նյութեր
43657 դիտում
21:47 21-04-2018
Շարլ Ազնավուր. Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով
5551 դիտում
22:27 14-06-2018
ՀՀԿ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել