Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է
Անցած գիշեր եւ մինչեւ այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրեւսորում էր:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին: