2847 դիտում
17:06 16-07-2020
Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը
Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Օրակարգում եղել են բազմաթիվ հարցեր, որոնց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։
Դաքարում նախատեսված 2022թ․ պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026թ․:Առաջարկն արել է Սենեգալի նախագահ Մակի Սալլեմը։
ՄՕԿ –ը, օլիմպիական շարժմանն աջակցող ծրագրի համաձայն, 800 միլիոն դոլար է հատկացրել համաճարակի հետևանքները վերացնելու համար։ Արդեն բաժանվել է 100 միլիոն դոլար։ 43 միլիոնը փոխանցվել է միջազգային ֆեդերացիաներին, իսկ մնացածը՝ ազգային օլիմպիական կոմիտեներին։
Նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ օլիմպիական ամառային խաղերը եկող տարի անպայման տեղի կունենան և պատանեկան ստուգատեսը չի առնչվում Տոկիոյի մարզահանդեսի անցկացման հետ։ Դաքարի որոշման հիմնական պատճառն այն է, որ գործնականում անհնար կլինի երեք տարվա ընթացքում հինգ միջոցառում կազմակերպել:
ՄՕԿ –ը նախատեսում է սեպտեմբերին ավարտել << Տոկիո – 2020 >> -ի նախապատրաստական ծրագիրը։ Այդ հարցը կքննարկվի կազմկոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ։ Հատկապես կարևորվում են վարակի տարածումը կանխելու միջոցառումները, մարզադաշտերում հանդիսատեսների ներկայությունը, մարզիկների անվտանգությունը և այլն։
Ավարտվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորման մրցումների գործընթացը ՝ յուրաքանչյուր մարզաձևի համար: ՄՕԿ-ը սերտորեն համագործակցել է բոլոր միջազգային ֆեդերացիաների, խորհրդակցել մարզիկների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ:
Որակավորման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 29-ն է։
Հաշվի առնելով ներկա իրավիճակը, վարկանիշային մրցումների ժամկետներն ու վայրերը դեռ որոշված չեն: Ամսաթվերը սահմանված կարգով պետք է հաստատեն միջազգային մարզական ֆեդերացիաները։ Այդ հարցերով զբաղվում է ՄՕԿ –ի համապատասխան աշխատանքային խումբը։
Ողջունելի է հոկեյի ազգային լիգայի / NHL / այն որոշումը, որով իր խաղացողներին թույլատրել է մասնակցել ձմեռային հաջորդ՝ 2022թ․ և 2026թ․կայանալիք օլիմպիական խաղերին։
Նիստի օրակարգում նաև լսվել է ՄՕԿ-ի 136-րդ նստաշրջանի անցկացման հարցը: Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ ղեկավար կազմը հեռակա կարգով կքննարկի ընթացիկ խնդիրները: Համաժողովը կանցկացվի հուլիսի 17-ին ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
18:28 15-05-2020
Տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը
1100 դիտում
11:39 29-05-2019
Արցախում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը
1338 դիտում
19:38 16-09-2021
Տեղի է ունեցել ԵՕԿ-ի գործկոմի նիստը
Այս բաժնից
1243 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1276 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1522 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը