1100 դիտում
11:39 29-05-2019
Արցախում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը
Արցախում մայիսի 28-ին տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որը վարեց նախագահ Իշխան Զաքարյանը: Նա խորհրդանշական համարեց, որ Ստեփանակերտում անցկացվող նիստը համընկել է պատմական օրվա՝ Առաջին Հանրապետության տոնի հետ: «Համահայկական խաղերի միջոցով մենք առաջին հերթին հայապահպան գործ ենք անում, և Առաջին Հանրապետության տոնին այստեղ՝ Արցախում նիստի անցկացումը խորհրդանշում է մեր միասնականությունն ու կամքը, Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամուր կապը»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Ինչպես հայտնեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից, այնուհետև գործադիր կոմիտեի անդամներն անցան օրակարգային հարցերին: Շեշտադրվեց Համահայկական խաղերը շատ բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ բաց չթողնելով ոչ մի մանրուք:
Կոմիտեն որոշեց խաղերի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի հստակեցնել մասնակիցների թիվը և պատշաճ նախապատրաստվել:
Օրակարգում էր նաև խաղերին մեծ աջակցություն ցուցաբերող, սփյուռքահայ երիտասարդներին նրանց պատմական հայրենիքի հետ առնչող, Հայաստան այցելելուն օգնող կազմակերպությունների հարցը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն որոշեց, ի նշան երախտիքի, մեդալներով պարգևատրել մարդկանց, որոնց ներդրած ավանդը շատ կարևոր է:
Նիստի ժամանակ խոսվեց նաև կանոնադրական որոշ փոփոխություներ անելու մասին, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ժամանակի ընթացքում:
Համահայկական խաղերի բացումն ու սկիզբն առաջին անգամ տեղի կունենան Արցախում: Մոտ 4000 մասնակից է ակնկալվում աննախադեպ այդ միջոցառմանը: Նախատեսվում է, որ մոտ 8000 էլ կկազմի հյուրերի թիվը:
Ավտոբուսները կսպասեն ժամանողներին օդանավակայանում, այնուհետև պատասխանատուները կուղեկցեն Արցախ, որտեղ նրանց կդիմավորեն համապատասխան հյուրանոցներում:
Կազմակերպիչները նշեցին, որ ՀՀ Ազգային ժողովը նույնպես ներառված է աշխատանքներում, և սպասվում է տարբեր երկրների պատգամավորական պատվիրակությունների այց: 280 պաստառ Վարդենիսից սկսած կազդարարեն Համահայկական խաղերի սկիզբը:
«Խաղերի բացման օրը լավագույն շքերթն է լինելու Ստեփանակերտում: Սա նաև հոգեբանական ազդակ է առ այն, որ Արցախը խաղաղ, ծաղկուն երկիր է, կայացող պետություն: Արցախի անկախության ճանաչման յուրօրինակ դրսևորում»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Գործադիր կոմիտեն քննարկեց բազմաթիվ այլ հարցեր և ամփոփեց նիստը՝ կազմակերպչական հանձնարարականներն ի մի բերելով:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
18:28 15-05-2020
Տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը
2844 դիտում
17:06 16-07-2020
Տեղի է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը
Այս բաժնից
760 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
649 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
847 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am