4219 դիտում
09:26 10-11-2018
Տավուշի նախկին մարզպետն ընդհատակ է անցել․ նույնիսկ հարսանիքներին չի ներկայանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձևով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերևս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է:
Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար և որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am