211652_close_icon
views-count2655 դիտում article-date 22:35 15-07-2020

Լենա Նազարյանն Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ նամակներ է հղել ՉԺՀ-ի և Վրաստանի իր գործընկերներին

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ նամակներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իր գործընկերներին: Այս մասին Նազարյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին և Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը»,- գրել է Նազարյանը: ԱԺ փոխխոսնակն իր գործընկերներին կոչ է արել խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր