Մեսին ճանաչվել է 21-րդ դարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 21-րդ դարի լավագույն խաղացող՝ ակումբային մակարդակով անցկացրած խաղեր-խփած գոլեր հարաբերակցությամբ:
Պրոֆեսիոնալ մակարդակով 33-ամյա արգենտինացին 726 խաղ է անցկացրել, որոնցում խփել է 630 գնդակ՝ 0,87 գոլ մեկ խաղում:
Երկրորդ տեղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 626 գնդակ 812 խաղում (0,77):
Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (345 գնդակ 472 խաղում, 0,73):
Ամենաարդյունավետ ռմբարկուների տասնյակում տեղ են գրավել նաև Լուիս Սուարեսը (0,67), Նեյմարը (0,65), Կիլիան Մբապեն (0,65), Հարի Քեյնը (0,63), Զլաթան Իբրահիմովիչը (0,62), Էդինսոն Կավանին (0,61) և Ռուդ Վան Նիստելրոյը (0,60):