ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 18 պատգամավոր։
Նախագիծը կլրամշակվի մինչև 2-րդ ընթերցում։ Ըստ նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանի՝ այն պետք է վերաբերի միայն համաճարակով պայմանավորված՝ իրավասու մարմնի ցուցումով մեկուսացման ու ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին։