211652_close_icon
views-count50225 դիտում article-date 22:31 14-07-2020

Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները պարունակող հարթակը

Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները պարունակող հարթակը: [url=https://armenpress.am/arm/news/1021724.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ հաքերային թիմի Ֆեյսբուքի պաշտոնական էջը [url=https://www.facebook.com/MonteAvoMelkonyan/photos/a.524740237640261/3105793399534919/?type=3&theater]հայտնում է[/url], որ գործողություն արդյունքում իրենց ձեռքն են ընկել ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: «Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է հայտարարությունում: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10158483779643781&set=a.10150325555318781&type=3&theater]հայտնել է[/url], որ հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ «Ֆեյսբուք» կամ Հեյդար Ալիևի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին մի էջում, որտեղ պատկերված է ՀՀ դրոշը և գրված է. «Եթե դուք չդադարեցնեք ձեր գրոհը մեր տարածքների վրա, ես կանջատեմ ձեր ամբողջ ինտերնետ հասանելիությունը»:

Նմանատիպ նյութեր