«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը իր զորակցությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը իր զորակցությունն է հայտնել մահացած զինծառայողների՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
«Լեռնային Արցախ» ՖԱ կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ակումբը: