211652_close_icon

Շուշան Ստեփանյան. Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին

views-count14884 դիտում article-date 20:52 12-07-2020
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը [url=https://zerkalo.az/podrazdeleniya-vooruzhennyh-sil-armenii-sovershili-provokatsiyu-na-tovuzskom-napravlenii-obe-storony-ponesli-poteri/]հայտնել է[/url], որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/12/1159572/]հայտնել էր[/url], որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված էր հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր