211652_close_icon
views-count65914 դիտում article-date 10:46 12-07-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 40-ամյա վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ավշար գյուղի բնակիչ 40-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած VAZ 2107 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված խոտով բարձված տրակտորի կցորդիչին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր