57513 դիտում
11:06 10-07-2020
Հայտնի փաստաբանն ահազանգում է. Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզում «վերականգնում են» ստալինյան ժամանակաշրջանը
Հայտնի փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բաց հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ Գարեգին Ավագյանին 14 ժամ ապօրինի ազատությունից զրկելու, իրավաբանական օգնության հնարավորությունից զրկելու, պաշտպանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության դեպքերի մասին, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզի ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և լիազորությունները սահմանազանցելու վերաբերյալ, կարճ ասած վերադարձ 1937 ական թվականներ Ստալինի վերածնունդը Գեղարքունիքի մարզում․
Գարեգին Ավագյանին 2020 թվականի հուլիսի 7-ին ժամ 08.15 սպանության և ապօրինի զենք պահելու կասկածանքով խուզարկություն կատարելու նպատակով մասկի շոու միջոցառման շրջանակներում մի խումբ դիմակավորված ոստիկանններ մուտք են գործել պաշտպանյալիս տուն և նրան բերման ենթարկել Սըանի բաժին, որից հետո երկու ժամ անց՝ 22:30-22:58 կատարել խուզարկություն վերջինիս պատկանող և տան բակում կայանված ավտոմեքենայում և հայտնաբերել Մակարով տեսակի ատրճանակի նմանակին և ու փամփուշտ։ Ի դեպ հայտնաբերվել է ոչ թե Մակարով այլ օդաճնշիչ ատրճանակ ձևափոխված հրազենի, իսկ արտաքին տեսքով ընդհանրապես նման չէ Մակարովին, որտժը փաստում է որ խուզարկողներին ասել էին որ Մակարով էք գտնելու, իսկ հայտնաբերելուց չեն էլ նայել գրել են այն ինչ ասել էին նախապես։
Հաղորդմամբ ներկայացվող հանցագործության հիմնավորում պաշտոնեական դիրքը չարաշահելու առումով, եթե ժամը 08.15 դեռևս խուզարկություն չի կատարվել և Գարեգին Ավագյանի մոտ և մեքենայում զենք չի հայտնաբերել ինչ իրավաչափ հիմքով է բերման ենթարկվել և ինչու է մեկուսացվել իր բնակության վայրից և ինչու է խուզակությունը կատարվել նրա բացակայությամբ, այն դեպքում երբ ոստիկանները պարտավոր էին նրան ոչ թե բերման ենթարկել, այլ ներկայացնել դատարանի որոշումը առաջարկել կամովին հանձնել զենք զինամթերքը, որից հետո նոր հարկադիր կատարել խուզարկությունը։
Զարմանալու չէ, քանի որ մեքենան եղել է փակ վիճակում, կինը չի տրամադրել մեքենայի բանալին, այնինչ ոստիկանները չարձանագրելով փակ թե բաց վիճակում գտնվելը, մեզ անհայտ ձևով մուտք են գործել մեքենան և միայն արձանագրել են զենքի հայտնաբերման փատը, որը չի բացառվում ոստիկանները գցել են մեքենայի մեջ, կամ իրենց գործակալների միցոցով մինչև մուտքը՝ գցել, իսկ լիազորությունների չարաշահումը պայմանավորված էր Գարեգին մեկուսացմամբ տեղում վերջինիս կողմից որևէ հայատարարություն անելու հնարավորություն չընձեռնելու համար։ Այդուհանդերձ տարան բաժին որից հետո պաշտպանյալիս առողջական վիճակը վատացել է և հրավիրվել է շտապ օգնություն սակայն ոստիկանները արգելել են տեղափոխել հիվանդանոց, զանգել փաստաբանին և որևէ այլ անձի, ապօրինի զրկել ազատությունից՝ նրա գտնվելու վայրը անհայտ պահելու համար տեղափոխելով տարբեր ոստիկանական բաժիններ և 14 ժամ մինչև 22:23-ը ձեռնաշղթաներով պահել՝ կիսամերկ վիճակում։ Էական է այն, որ այդ ժամանակահատվածում Գարեգինին արգելել են ոչ միայն զանգել փաստաբանին, այլև տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին հարազատներին։
Իմ կողմից նրան հայտնաբերելու բոլոր միջոցները եղել են ապարդյուն, քանի որ ոստիկանները դիմել են խաբեության և իմ մասնագիտական գործունեությանը խոչընոտելու և Գարեգինին իրավաբանական օգնությունից զրկելու նպատակով ինձ Սևանից Երևան են խաբեությամբ ուղարկել։ Ժամը 14.42-ին գտնվելով Սևանի բաժնում, զանգ կատարելով ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս Մելոյանը տեղեկացրել է որ իբրև Գարեգինին տեղափոխել են քրեական ոստիկանություն այսինքն Երևան քաղաք, որից հետո վերդաարձել եմ Երևան և պարզել որ ոստիկանը ստել է և քրեական ոստիկանությունում նման անձ չի բերվել, զանգել եմ վերջինիս և նա այս անգամ տեղեկացրել է, թե իբրև ինքը տեղյակ չէ թե որտեղ է գտնվում։ Դրանից հետո զանգել եմ 102 և շուրջ չորս րոպե խոսակցության ընթացքում փորձել են պարզել գտնվելու վայրը, որից հետո ասել են որ Ձեզ կզանգեն։ Շուրջ մեկուկես ժամ անց զանգել էեն Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասից և տեղեկացրել որ ներկայանամ ոստիկանության Սևանի բաժին հրաժարվելով այլ տեղեկություն տրամադրել իբրև տեղում կասեն թե որտեղ է գտնվում։ Ներկայացել եմ Սևանի բաժին որտեղից տեղեկացել եմ որ Գարեգինը պահվում է Վարդենիսի ոստիկանության բաժնում, որից հետո ժամանելով Վարդենիսի քննչական բաժին ժամը 22:23-ին ինձ են ներկայացրել ձեռնաշղթաներով պաշտպանյալիս խոշտանգված վիճակում, քանի որ կիսամերկ պահվել էր ցուրտ պայմաններում և ձեռնաշղթաները 14 ժամ չէին հանել ձեռքերից։
Քննիչը իրեն դնելով անտեղյակ անձի տեղ՝ իբրև ինքը ծանուցագիրն է ուղարկել ոստիկաններին հրավիրելու համար, արհամարհելով իր առաքելությունը և ականատես լինելով ձեռնաշղթաներով ուղեկցելուն որևէ միջոցառում չի ձեռնարկել պարզելու թե ինչ հիմքով է նա շղթայված և 14 ժամ ապօրինի ազատությունից զրկված երբ ինքը բերման կամ ձերբակալման որոշում չի կայացրել, անտեսելով ապօրինությունը քննիչը ձերբակալել է, որից հետո երբ բողոքարկել եմ դատարան և նույնիսկ ուղեկցող ոստիկանը նույն անձն էր ով բերել էր Վարդենիսի քննչական բաժին, այնուհետև ձերբակալման և կալանքի քննարկման դատարանում հաստատեց այդ փաստը, իսկ քննիչը պնդում էր իբրև ինքը տեղյակ չէ։ Դատարանը արդարադատության փոխարեն մերժել է բողոքը պատճառաբանելով թե իբրև տևական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու բողոքը իր քննարկման ենթակա չէ անտեսլեով ՀՀ սանմանադրության 27 հոդվածով քննարկման ենթակա լինելու պարտավորությունը։ Բնական է որ պետք է հաջորդեր կալանքը ապօրինությունների շարանը սպառելու համար։
Ինչ ներկայացվել է վերևում ամենը անհերքելի է և հաստատված իրողությամբ և միգուցե չհանրայնացնեի խնդիրը եթե ապօրինությունները չկատարվեին բացահայտ, առանձնակի հանդգնությամբ ոտնահարելով անձի ազատության և իրավաբանական օգնության իրավունքը՝ սիրո և համերաշխության քարոզների պայմաններում։ Բացի այդ ոստիկանությունը արդեն իսկ վերնախավի այսինքն ոստիկանապետի մակարդակով ներքաշված է այս ապօրինության մեջ, քանի որ 102 ահազանգից հետո կրկին պաշտպանին խաբել են ուղարկելով Սևանի բաժին այն դեպքում երբ ժամը 12.00-ից սկսած պաշտպանյալիս պահել են ապօրինի Վարդենիսի բաժնում, այսինքն ահազանգից հետո անհնար էր անմիջապես չպարզել գտնվելու վայրը և կոնկրետ ուղարկել այնտեղ որտեղ գտնվում է պաշտպանյալս։
Իմ պրակտիկայում ես չեմ հանդիպել նման հանգդուգն, ցինիկ գործելաոճի, ուստի գլխավոր դատախազից ակնկալում եմ չդառնալ գործիք սեր և համերաշխության քարոզի և օրենքի խստությամբ պատասխանտվության ենթարկել մեղավորներին հանցագործություն կատարելով հանցագործություն բացահայտելու համար, քանի որ նրանք տեղ չունեն մեր պետությունում և նմաններին պետք է ուղարկել հետ՝ 1937 թվական, որտեղ նման գործելաոճով աշխատողներին վերջում նույն սիստեմը ինքը գնդակահարում էր վերացնելով հետքերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4690 դիտում
15:03 01-04-2015
Փաստաբանն ահազանգում է հերթական կործանվող ճակատագրի մասին
940 դիտում
17:26 17-05-2020
Հասունացել է ժամանակն իրական, լուրջ համաներում անցկացնելու. փաստաբանն ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ