ԱՄՆ-ն կուժեղացնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում. Լիտվայի ՊՆ
ԱՄՆ-ն Լիտվային վստահեցրել է, որ կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում։ Համապատասխան խոստումը Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասին տրվել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ Այս մասին ասվում է Լիտվայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Անուշաուսկասը հայտարարել է, որ Վիլնյուսը հատկապես գնահատում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայությունը տարածաշրջանում, ԱՄՆ ծովային հետևակայինների մասնակցությամբ մանեւրները։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս դել Տորոն հավաստիացրել է, որ նման ներկայությունը կուժեղանա»,- ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը:
Անուշաուսկասը նաև հայտարարել է, որ Լիտվան ցանկանում է լավագույն պայմանները ստեղծել դաշնակիցների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման համար, ուստի զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքը: