1380 դիտում
16:49 09-07-2020
Տնտեսավարողերի գործունեության կասեցումների թիվը զգալի նվազել է․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։
Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։
Նույնն են փաստում նաեւ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։
ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման եւ անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։
Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողերի թիվը եւս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։
Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաեւ պետական հիմնարկներ։
Խախտումների նվազման միտում է նկատվում նաեւ մարզերում։
Նմանատիպ նյութեր
692 դիտում
16:56 24-11-2021
Հաստատվել է ԱԱՏՄ գործունեության 2022 թ. տարեկան ծրագիրը
1309 դիտում
13:03 07-09-2020
Համավարակի կանխման նորմերի խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով. ԱԱՏՄ
2213 դիտում
08:36 22-11-2014
Եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաև ՀՀ բնակչության թիվը. Ժողովուրդ
Այս բաժնից
361 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
262 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
331 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն