211652_close_icon
views-count8920 դիտում article-date 15:51 18-08-2017

ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան

ՀՀ-ում գինու արտադրության ծավալները 30 տոկոսով աճել են, կոնյակինը՝ 61 տոկոսով, իսկ օղու դեպքում արտադրության ծավալների նվազում է գրանցվել 31 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: «Սրանք պաշտոնական տվյալներն էին, սակայն ասեմ, որ կոնյակի դեպքում արտադրության ծավալների 61 տոկոսով աճն այնքան էլ ճիշտ չէ՝ մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, և 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»,- ներկայացրեց պարոն Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ հայկական խմիչքների հիմնական շուկան ռուսական է: Իսկ ՌԴ-ի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցները կարող են ազդել նաև ՀՀ-ի վրա: «Նախ՝ ասեմ, որ անկախ նրանից՝ պատժամիջոցներ կլինեին, թե ոչ, ՌԴ-ն որոշել էր 2025 թվականին անցնել իր արտադրած օղու ու կոնյակի վաճառքին: Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ինքն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի»,-նշեց նա: Միաժամանակ, Գինու ազգային կենտրոնի նախագահի գնահատմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով ՀՀ-ն ստիպված կլինի նոր շուկաներ որոնել, ինչպես նաև կբարձրացնի արտադրության որակը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական գինեգործության վրա:

Նմանատիպ նյութեր