Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: