3165 դիտում
23:13 01-07-2020
Տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ձեռք բերված կորոնավիրուսի ախտորոշման 10 հազար թեստերի ներկայացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» տեղի ունեցավ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ձեռք բերված նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման 10,000 թեստերի ներկայացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
Ներկայացված թեստերը հնարավորություն կընձեռեն երկրի ողջ տարածքում իրականացնել ավելի լայնամասշտաբ անվճար ախտորոշում՝ 75 րոպեի ընթացքում տրամադրելով թեստավորման ճշգրիտ արդյունքներ:
Այս աջակցությունը համերաշխության և միասնության ևս մեկ դրսևորում է համավարակի դեմ համատեղ պայքարում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
27090 դիտում
09:01 06-10-2021
Քաղաքացիները ստիպված կլինեն 500-720 հազար դրամ վճարել կորոնավիրուսի թեստերի համար․ «Ժողովուրդ»
17526 դիտում
09:02 22-10-2021
Կորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչեւ 20 հազար դրամ. արդեն նկատվում է դեֆիցիտ․ «Ժողովուրդ»
3003 դիտում
17:20 17-04-2020
COVID-19. ԵՄ աջակցությամբ ձեռք բերված անհատական պաշտպանության միջոցները հասել են Հայաստան
Այս բաժնից
388 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
427 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
388 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին