211652_close_icon
views-count1911 դիտում article-date 17:25 01-07-2016

Է. Մարուքյանը դիմել է ՏՄՊՊՀ` Լարսի փակումից հետո ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցն ուսումնասիրելու համար

Ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման խնդրով մտահոգ` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով, որպեսզի ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրի` այն ավիաընկերութունների վարքագիծը, որոնք, մասնավորապես, Լարսի անցակետի փակման փաստից օգտվելով՝ բարձրացրել են դեպի ՌԴ ու Մոսկվա ավիատոմսերի գները: Այս մասին տեղեկացնում է Էդմոն Մարուքյանն իր «ֆեյսբուքյան» էջում: Ըստ այդմ` այս պահին ավիատոմսերը գրեթե եռապատիկ անգամ աճել են` քաղաքացիների իրավունքների խախտման միջոցով գերշահույթ ապահովելու համար: «Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ այդ բոլոր ընկերությունները պայմանավորվել են գների միաժամանակյա բարձրացման վերաբերյալ, քանի որ այս ժամանակահատվածում վառելիքի էական թանկացում կամ այլ օբյեկտիվ պատճառներ չկան, որոնք կարող են ազդել ավիատոմսերի գների աճի վրա: Իմ կողմից առաջարկվել է հարուցել վարույթ և միջոցներ ձեռնարկել արդար գների վերականգնման և իրավախախտ սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրում է նա:

Նմանատիպ նյութեր