3286 դիտում
20:56 29-06-2020
Կիկե Սետյեն. Մեսիի հետ հակասություններ կան, բայց դա նորմալ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն անդրադարձել է Լիոնել Մեսիի հետ փոխհարաբերություններին:
«Դրանք բարդ չեն: Ճիշտ է, մենք միշտ տարաձայնություններ ունենք, յուրաքանչյուրս ունենք մեր տեսակետը: Եվ դա նորմալ է, երբ կան հակասություններ:
Մենք նորմալ շփվում ենք: Կան կոնկրետ հարցեր, որոնց ես նշանակություն չեմ տալիս:
Ինչ վերաբերում է Մեսիի և իմ օգնականի միջև միջադեպին, ապա դա աշխատանքային դրվագ էր: Առանձնահատուկ բան չկար», ասել է Սետյենը:
Իսպանիայի առաջնությունում «Սելտայի» հետ խաղի (2:2) ժամանակ, ջրային դադարի ընթացքում Մեսին արհամարել է Սետյենի օգնական Էդերաբիային: Վերջինս ցանկանումէր խոսել արգենտինացու հետ, սակայն Մեսին շրջվել և հեռացել է նրանից:
Ավելի ուշ, երբ Մեսին վերադարձել է, որպեսզի ջրի շիշը թողնի, Սարաբիան նորից փորձել է նրա հետ զրուցել, սակայն Մեսին նորից նրան բանի տեղ չի դրել:
Խաղից հետո էլ «Բարսելոնայի» հանդերձարանում լարված մթնոլորտ է եղել: Խաղացողները մարզչի քննադատել են ընտրած տակտիկայի և մի շարք որոշումների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3540 դիտում
21:45 16-07-2020
Կիկե Սետյեն. Ես պատասխանատվություն կրում եմ, բայց ոչ ամբողջը
4320 դիտում
21:12 14-01-2020
Կիկե Սետյեն. Երեկ մեր գյուղում կովերի մոտ զբոսնում էի, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին
1411 դիտում
21:34 15-04-2020
Կիկե Սետյեն. Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգան ու գավաթը կովերին ցույց տալ
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի