ՀՀ-ում կորոնավիրուսի 662 նոր դեպք է հաստատվել. կա 12 մահ, 762 առողջացած
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108:
Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:
Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):