Կարևոր հարցը այն է, թե որքանով է իրական վարակակիրների թիվը երկրում մեծանում. Նիկոլ Փաշինյան
Ամենակարևոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է ստանանք հետևյալն է. ասենք 10-15 օր առաջ, երբ ունեինք դրական ախտորոշված ինչ-որ թիվ, մենք գիտեինք, որ իրականում վարակակիր քաղաքացիների իրական թիվը առնվազն մի քանի անգամ ավելի է: Այս մասին Կառավարության այսօվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարբեր գնահատականներ էին հնչում՝ 60-100 հազար և ավելի: Հիմա կարևոր է հասկանալ, էս նոր դեպքերը, այս նոր ախտորոշումները ինչքանով են մեր իմացած այս 60-100 հազար թվի շրջանակներում, և մյուս կողմից որքանով է այս թիվը մեծանում: Այսինքն վարակի տարածման առումով ինչ գնահատական ունենք»,- ասաց նա:
Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե նույնիսկ հնարավոր լինի բոլորին նույն օրը հետազոտել, մենք միևնույն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետև վարակված քաղաքացիներ կան, որոնց վարակման դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց հնարավոր է վիրուսն իր մոտ հայտնաբերվի 4-5 օրից:
Իհարկե, թեստավորման ծավալների ավելացումը կբերի նոր դեպքերի, որոնց մի մասը հնարավոր է լինեն ասիմպտոմ և երբեք էլ չհաստատվեն: Գնահատական թվի մեջ քաղաքացիներ են, որոնք որևէ սիմպտոմ չունեն: Այդ թիվը դուս է բերվում զուտ հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահացության իրական ցուցնաիշները:
Օրինակ, երբ ստացված թվերից տոկոս ենք հանում և ստանում ենք մահացության 1,7 տոկոս, սակայն մենք գիտենք, որ ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը շատ խոցված բնակավայրերում և ստացել են, որ մահաբերությունը տատանվում է 0,3-0,4 տոկոսի սահմաններում: Դրանից ենք մենք ստանում այդ 60 հազարը կամ 100 հազարը Հայաստանում:
Հիմա եթե 400 մահերից հաշվարկենք 0,4 տոկոսով, ապա 100 հազար է մոտավորապես ստացվելու: Բայց այդ թիվը երբևէ եղած դեպքերն են, այսինքն դրանց մի մասը եղել, լավացել են: Այսինքն դժվար է ասել, որ հենց այս պահին ունենք 100 հազար վարակակիր: Ակտիվ վարարակիրների թիվը շատ դժվար է հաշվել:
Բայց ունենք օրինակ հաշվարկված միտում, որ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի մոտ տարածվածության տեմպը չի աճում: Իսկ տարեցների մոտ հակառակն է, որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածվածության աճի տեմը մեծանում է»,-ասաց Թորոսյանը:
Անցնելով աշխարհրագրական տարածվածությանը, նախարարն ասաց, որ օրինակ Վանաձորում վերջին օրերին տեմպը աճել էր, Երևանում եթե առաջ տարբեր շրջաններում տարբեր էր, հիմա գնում է կայունացում, այսինքն Երևանը դոռնում է մեկ մեծ օջախ. «Վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկա, բայց վարակն ամենուր է և պետք է պաշտպանվենք դրանից»: