211652_close_icon
views-count908 դիտում article-date 18:50 24-06-2020

Ըմբշամարտը կմնա Օլիմպիական ծրագրում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտը դուրս չի մնա Փարիզ-2024-ի ծրագրից: Այդ մասին հայտարարել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը: Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՄՕԿ-ը բացառելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից: Այդ մասին հայտարարել էր UWW-ի անդամ, Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալիևը: Լալովիչը շեշտել է, որ Ալիևի խոսքերը գուցե լավ չեն վերծանել, քանի որ ՄՕԿ-ը նման մտադրություն չունի: Ավելին՝ UWW-ին և ՄՕԿ-ը սերտ համագործակցում են ըմբշամարտ մարզաձևի հարցում: Ամեն ինչ արվում է դիտարժան պայքար, մեծ և արդար մրցակցություն ապահովելու համար: Լալովիչը նաև ընդգծել է, որ ըմբշամարտը դեռ երկար տարիներ կմնա Խաղերի ծրագրում: Նշենք, որ 2013 թվականին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ 2020 թվականին կբացառի ըմբշամարտն Օլիմպիական խաղերի ծրագրից, քանի որ այն հեռացել էր օլիմպիական գաղափարներից: Սակայն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Լալովիչը արմատապես փոխեց ֆեդերացիայի գործելավոճը, անգամ՝ անունը: Ըմբշամարտը ամենահին մարզաձևն է Օլիմպիական խաղերում: Այն ներկայացված է եղել նաև ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերում՝ 1896 թվականին Աթենքում: Պատմության մեջ ըմբշամարտը 1 անգամ են բացառել խաղերից, և դա եղել է 1900 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում: 2024 թվականին Փարիզը պատրաստվում է երկրորդ անգամ ընդունել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Այն կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը:

Նմանատիպ նյութեր