3781 դիտում
17:26 23-06-2016
Մեկնարկում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները
Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:
Թեև առաջարկվող նախնական տարբերակը համապատասխան պատկան կառույցների կողմից համարվում էր լավագույնը, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում` հաշվի առնելով համայնքի մի խումբ բնակիչների մտահոգությունները, առաջացել է փոխզիջումային տարբերակի ընտրության անհրաժեշտություն:
Փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:
Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաև՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը և ենթակայնները:
Քննարկվել են նաև Գողթ համայնքի բնակիչների կողմից ձևակերպված առաջարկությունները, որոնք առնչվել են կառուցվող Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգին: Բնակչության մտավախությունների փարատման նպատակով, որպես ջրապահովվածության երաշխիք ընդունվել է համայնքի առաջարկությունը, և վթարային վիճակում գտնվող Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներում ներառվել են Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքները:
Այսպիսով, հնարավորություն կստեղծվի հեղեղների շրջանում՝ 15-20 օրվա ընթացքում, հեղեղային հոսքերի մի մասն ուղղել դեպի Գեղարդալճի ջրամբար` անգամ ջրասակավ տարիներին երաշխավորելով լիարժեք ջրապահովում ոռոգման ողջ շրջանի ընթացքոմ:
Հաշվի առնելով բնակիչների առաջարկը` որպես համայնքի տարածքների ոռոգման համար նախատեսված 2.4 մլն. մ³ ջրի տարեկան ծավալների հատկացման տեխնիկական երաշխիք` փոփոխվել է Գեղարդալճի ջարմբարից ջրառի հանգույցը: Անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ջրի բաշխման առցանց մոնիտորինգ, որը հասանելի կլինի հանրությանը:
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
12:09 18-02-2015
Գառնեցիները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման. EcoLur
3276 դիտում
16:11 24-06-2020
Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն. եվրոյով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1341 դիտում
19:16 04-09-2020
Ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
262 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
289 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
265 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ