211652_close_icon
views-count1531 դիտում article-date 13:17 23-06-2020

ԲՀԿ խմբակցության դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք. Դավիթ Խաժակյան

Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել « Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը: Նա գրել է. «ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»: «Պաշտոնական գրությունը հաշված րոպեներ հետո իրենց մոտ կլինի, ստորագրությունները՝ ևս»,- 168.am–ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով մեզնից տեղեկացավ Դավիթ Խաժակյանի գրառման մասին: Պատգամավորը հավելեց, որ հակասություններ կան «Լուսավոր Հայստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի ասելիքներ մեջ. «Պարոն Մարուքյանը ուրիշ բան էր երեկ ասել, և այս պահին էլ իրականում մեր քննարկումնրը «Լուսավոր Հայաստանի» գործընկերների հետ շարունակվում են: Մեկ ժամվա ընթացքում ընդամենը այդ ստորագրությունները կլինեն, և արդեն թող իրենք ասեն՝ ինչին են միանում և ինչին՝ ոչ, և մեկ միասնական կարծիք ասեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր