1802 դիտում
14:34 06-02-2020
Սահմանադրական դատարանը գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումն է տապալել. Էդմոն Մարուքյանը՝ Վահագն Հովակիմյանին. Tert.am
ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրական դատարանը գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումն է տապալել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/06/Marukyan/3203909?fbclid=IwAR09tK_hJ_CD4yyRM-HeKhHiX2LlFwau0HcXBavJzGHXOZtzJVWhiPDB9vw]Tert.am[/url]-ը։
«Երբ ասում եք, որ քաղաքացիները ցանկանում են փոխվի, ապա ուզում եմ իմանալ, թե որքան քաղաքացի է դիմել Սահմանադրական դատարան և բախվել անարդարության: Երրորդ՝ լավ, եթե որոշել եք, որ այս յոթ դատավորի նման ճանապարոհով լիազորությունները դադարեցնել և ուղարկել տուն, ինչո՞ւ դա չեք անում այս դահլիճում, և մարդկանց եք ուղարկում հանրաքվեի, երեք-չորս ամիս երկիրը մտցնում եք ընտրական պրոցեսների մեջ, և նախկին իշխանություններին հնարավորություն եք տալիս մասնակցելու քարոզարշավին և վերաիմաստավորել, վերակենդանանալ»,-ասաց նա:
Վահագն Հովակիմյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն ունի, որ Էդմոն Մարուքյանը չի լսել իր ելույթները: Նա նշեց, որ խոսքը տասնյակ տարիներ Սահմանադրության երկրորդ հոդվածը անտեսված լինելու մասին է: «Դուք այն ժամանակ, երբ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, հենց այդ երևույթի դեմ եք պայքարել: Հանրությունը չի վստահում այս Սահմանադրական դատարանին»,-ասաց նա և նշեց, որ չի կարող Սահմանադրական դատարանը լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/06/Marukyan/3203909?fbclid=IwAR09tK_hJ_CD4yyRM-HeKhHiX2LlFwau0HcXBavJzGHXOZtzJVWhiPDB9vw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
844 դիտում
21:10 11-05-2023
«Հայբուսակ»-ի ուսանողները ԿԸՀ-ում էին․ հարցեր են ուղղել Վահագն Հովակիմյանին
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար