ԵԽ պաշտոնյան Ռուբեն Մելիքյանին նամակով տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ին վերաբերող փոփոխությունների վերաբերյալ. «ՈՉ»-ի հայտարարությունը
«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։ Այս մասին ասվում է «ՈՉ» քարոզչական խմբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
«Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։
Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ։