1027 դիտում
12:32 22-06-2020
Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. News.am
[url=https://news.am/arm/news/586856.html?fbclid=IwAR3tqh37AhqZrhFksmjS8gjWL8D92RxHX6M3os_lRjncK7UMr62X59W0drU]NEWS.am[/url]-ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի առնչությամբ: Հոդվածում նշվում է, որ Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.
«Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման վաղաժամկետ դադարեցումը ըստ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի:
Դեռևս ս․թ․ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում՝ նախատեսելով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների անմիջապես դադարեցում։ Նախագծի հեղինակները վկայակոչում էին 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված մոդելը արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը, որը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը սահմանափակում է 12 տարով։
Նշանակված հանրաքվեն կասեցվեց արտակարգ դրության պատճառով։ Հանրաքվե անցկացնելու փոխարեն իրավիճակը հանգուցալուծելու ուղիներ գտնելու նպատակով Արդարադատության նախարարությունը ս․թ․ մայիսի 12-ին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին։ Վենետիկի հանձնաժողովը բավական կարճ ժամկետում պատրաստել է հարցման վերաբերյալ ծավալուն եզրակացություն, որը ընդունվել է ս․թ․ հունիսի 19-ին։
Քանի որ հարցման առանցքում ընկած էր դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման խնդիրը, Վենետիկի հանձնաժողովը մանրամասն անդրադարձել է այս խնդրի իրավական և քաղաքական կողմերին՝ դատական իշխանության անկախության լույսի ներքո»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/586856.html?fbclid=IwAR3tqh37AhqZrhFksmjS8gjWL8D92RxHX6M3os_lRjncK7UMr62X59W0drU]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
09:08 17-03-2021
«Իմ քայլը» շտապում է. ինչու չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1255 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1138 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ