211652_close_icon
views-count1638 դիտում article-date 14:39 22-06-2020

Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Ստորև ներկայացնում ենք կարծիքի 82-րդ կետը․ «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»: Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ամբողջությամբ՝ [url=https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2020)016-e&fbclid=IwAR1_yySWCXjxg9x8XbXhIjk9eKks0bAM4GzXDncFCJUUvdqWzqcMmvXV2i4]այստեղ[/url]։ Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը 2020-ի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում էին ՍԴ նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը։

Նմանատիպ նյութեր