Վանաձորցի երիտասարդները հաճելի անակնկալ են մատուցել բուժաշխատողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր բուժաշխատողի օրն է:
Վանաձորում բուժաշխատողների օրը նշելու նպատակով Վանաձոր համայնքի ավագանու անդամ Վահե Կռոյանի նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ Վանաձորի բժշկական կենտրոնի և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի, Հոգենյարդաբանական դիսպանսերի աշխատակիցներին շնորհավորել են ծաղիկներով ու երաժշտական կատարումներով:
Վանաձորի բժշկական կենտրոն երիտասարդները մուտք են գործել ԲԿ-ի տնօրենի ուղեկցությամբ, պահպանելով անվտանգության կանոնները:
Մյուս բուժհաստատությունների աշխատակիցներին ծաղիկները փոխանցվել են անվտանգության աշխատակցի միջոցով: