211652_close_icon
views-count19025 դիտում article-date 16:06 20-06-2020

Հերթը Սամվել Ալեքսանյանին էլ կհասնի՞. Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ որեւէ կաշկանդվածություն չունեն. News..am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որեւէ մեկի հետ կապված մենք որեւէ մտահոգություն չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը կաշկանդվածություն ունի՞ անդրադառնալու նաեւ ՀՀԿ-ի օրոք ԱԺ պատգամավոր ու հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի թույլ տված չարաշահումներին, փոխանցում է [url=https://news.am/arm/news/586669.html?fbclid=IwAR1ZxZlNDMOnaV9MBU43yFsr8dBn0PI50Zc5d2-Ye690Ir4jgDcy7qw7iUE]News.am[/url]-ը։ «Եթե մենք այսօր խոսում ենք, որ ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարի հետ կապված որեւէ մտահոգություն չունենք եւ օրենքով ենք գնում, ապա ինչու պետք է մեկ նախկին պատգամավորի գործունեության հետ կապված մտահոգություն լինի: Նախագահի պաշտնոը նախկինում զբաղեցրած անձանց, նախկին փեսաների, օլիագրխների հետ կապված եթե չկա, դա չի նշանակում, որ չի լինելու: Ուղղակի կա մի հստակ բա՝ արդյոք այդ պահի դրությամբ կա՞ փաստարկ, թե՞ չկա: Որովհետեւ միայն ցանկության վրա հիմնված ոչինչ չի կարող արվել»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր