211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:36 01-10-2024

Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին. News.am

Ո՞վ ասաց, որ թալանվածը ժողովրդին վերադարձնելու խոստումը չի կատարվել. Կգնաք, կտեսնեք, թե ինչքան գումար է հետ բերվել տարբեր տնտեսվարողներից, ինչքան մասնաբաժիններ տարբեր ընկերություններում, ինչքան գույք, ինչքան գումար են վճարել, չեմ ուզում հիմա անուններ տամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ո՞ր մարդասպանն է բռնվել, նա պատասխանեց. «Դե հիմա ուզում եք անուն առ անուն մեկնաբանե՞մ»:
Հիշեցմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Ձկնկուլի գործով մարդասպան էր անվանել նաեւ Սամվել Ալեքսանյանին՝ նշելով, որ հետքերը տանում են ԱԺ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես Սամվել Ալեքսանյանին մարդասպան չեմ համարում եւ իմ համարել-չհամարելը շատ քիչ է, որովհետեւ պետք է հետեւից իրավական գործընթաց: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը հիմա ցուցմունք է տալիս Աղվան Հովսեփյանի գործով»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր