8667 դիտում
15:31 20-06-2020
Քո ՎԱՆՆ անտեր է, ավեր է հիմա. Քո ՎԱՆ խորոտ էր, վանեցու աղջիկ. Սպարտակ Ղարաբաղցյան
ՎԱՆԵՑՈՒ աղջիկ,
Քեզ բախտն իմ տոհմին հարսնացու չարեց,
Այլ գաղթի ճամփեն՝ արնոտ ու ավեր
Բերեց ու տոհմիս ավագ հարս կարգեց;
Քո բախտն այնտեղ էր,
Քո բույնն այնտեղ էր, Քո ՎԱՆՆ հիշու՞մ ես
Վանեցու աղջիկ;
Քո ՎԱՆՈՒՄ վանքի
Զանգերը լռել են,
Քո ՎԱՆՆ անտեր է, ավեր է հիմա.
Քո ՎԱՆ խորոտ էր, վանեցու աղջիկ,
Քո ՎԱՆՆ աշխարհի հացի սեղանին
Դրված կենարար մի պտղունց Աղ էր.
Ու մեկը չկա, որ հիմա հուշի,
Ու մեկը չկա, որ հիմա ասի՝
,,-ԱՇԽԱՐՀ, ԱՌԱՆՑ ՎԱՆ՝
ՀԱՑԴ ԱՆՀԱՄ Է;,,;
1985թ.
----
Գորիս...
Քարե կիրք է ու քարե մոլուցք,
Բնությունն այստեղ
Քարեղեն գորգ է հինել ու հյուսել;
Քարն այստեղ խոհ է,
Քարն այստեղ՝ մորմոք,
Ու չի ամաչում իր ՔԱՐ լինելուց;
1983թ.
[b]Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
778 դիտում
10:40 01-04-2024
Այսօր մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ. Վահե Հովհաննիսյան
3665 դիտում
11:32 27-06-2020
Սև-Սպիտակից չպրծաց, հիմա էլ բնիկ-ՉԲՆԻԿ ղալմաղալն են մեյդան հանել. Սպարտակ Ղարաբաղցյան
3085 դիտում
16:02 24-07-2020
Հիմա էլ կացինը սրած մեր գենետիկ տոհմածառն են կացնահարում. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը