Սև-Սպիտակից չպրծաց, հիմա էլ բնիկ-ՉԲՆԻԿ ղալմաղալն են մեյդան հանել. Սպարտակ Ղարաբաղցյան
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանըֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սև-Սպիտակ-ից չպրծաց, հիմա էլ բնիկ-ՉԲՆԻԿ ղալմաղալն են մեյդան հանել/ղալմաղալ-մեյդան-ը բնիկների համար/. Երևանի բուն կենտրոնում հալեպցի ընկերներ ունեմ, որ մի քանի անգամ իրենց նվիրվածությամբ ու սիրով առ ՀԱՅԱՍՏԱՆ, առ ԵՐևԱՆ ավելին են քան աղմուկը բարձրացնողներն ու կուրծ ք ծեծողները... Ավելի լուրջ ու տագնապալի օրեր են սպասվում հարգարժան ,,բուն երևանցիներ,,... Ես ԵՐևԱՆՈւՄ ԾՆՎԵԼ ՄԵԾԱՑԵԼ, ԲԱՅՑ ԲՆԻԿ ՇՈՒՇԵՑԻ ԵՄ, ու ԵՐևԱՆԸ ՁԵԶՆԻՑ ՊԱԿԱՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ...»։