38200 դիտում
15:07 20-06-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. պտտահողմը Գեղանիստ գյուղում ավերածություններ է արել. ժամանել է Շիրակի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Գեղանիստ գյուղի բնակիչներն ականատես են եղել պտտահողմի (տորնադո)։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասացին, որ պտտահողմն անսպասելի է հայտնվել և այնքան ուժգին է եղել, որ ոչ միայն տապալել է գյուղի մի հատվածի պտղատու և ոչ պտղատու ծառերը, այլ նաև արմատախիլ արել դրանցից շատերը։
«Նույնիսկ տրակտոր է շուռ տվել, պոկել ու շպրտել բնակելի տների տանիքներ, կոտրել տների ապակիներ։ Տորնադոն փլուզել է գյուղի ծայրամասում գտնվող գերեզմանոցի պարիսպը։ Միակ լավ բանը այն է, որ, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել»,-ասացին նրանք։
Գյուղացիները՝ գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ահազանգել են Շիրակի մարզպետարան, որտեղից գյուղ է ժամանել մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ մարզպետարանի այլ պատասխանատուների հետ։ Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։
Գյուղ են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի բաժնի ծառայողները՝ ԱԻՆ ՓԾ Արթիկի բաժնի պետ Արմեն Ափոյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Ս. Մխիթարյանը նշեց, որ մարզպետի հանձնարարությամբ ձևավորվում է հանձնաժողով, որպեսզի ստուգվի և հաշվարկվի գյուղին հասցված վնասի չափը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+