211652_close_icon
views-count92474 դիտում article-date 14:26 31-05-2017

Առինջ գյուղում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության թիվ 5 ենթակայանից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Առինջ գյուղի Դուրյան փողոցի թիվ 15 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նշված հասցեում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Ստեփանյանը՝ իրեն պատկանող Opel Vectra մակնիշի 02 ՍԼ 095 համարանիշի ավտոմեքենայում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր