«Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում քննարկվել է Արցախի բյուջեի կատարողականը
2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարակել են ԱԺ խմբակցություններում:
Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում:
Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:
Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաև ԱԺ մյուս խմբակցություններում: