1376 դիտում
21:37 18-06-2020
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/Abrahamyan-gor/3321807]Tert.am[/url]֊ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1֊ի գործով ամնաստանյալ,2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2մլրդ գրավի դիմաց ազատ կարձակվի,դատարանի որոշումը կկատարվի դեպոզիտային հաշվին գումարի փոխանցումից հետո։
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
14:25 17-09-2019
Պաշտպանը Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
1727 դիտում
14:08 09-09-2019
ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. Դատախազություն
Այս բաժնից
433 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
736 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը